Մահացել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի դեղին մարզաշապիկների հեղինակը


13:52 , 17 նոյեմբեր, 2018

84 տարեկանում մահացել է դիզայներ, լրագրող և գրող Ալդիր Գարսիա Շլեեն, որին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտական է իր դեղին մարզաշապիկով: Շլեեի մահվան պատճառը մաշկի քաղցկեղն է, գրում է BBC-ն:

Դեղին մարզաշապիկները հայտնվեցին, երբ Ուրուգվայ-Բրազիլիա խաղի ժամանակ՝ 1950-ին, վերջինները պարտություն կրեցին:

Շլեեն հաղթել է մարզաշապիկներ ստեղծելու մրցույթում, երբ ընդամենը 18 տարեկան էր:

Բազմաթիվ տարբերակներ փորձելուց հետո նա ասել է, որ ի վերջո հասկացել է. մարզաշապիկը պետք է դեղին լինի: