Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին


12:10 , 17 նոյեմբեր, 2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Երևան քաղաքում նոյեմբերի 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: