«Հրապարակ». Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն 2 ամիս աշխատելուց հետո ազատման դիմում են ներկայացրել
11:10 , 17 նոյեմբեր, 2018
«Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն նրանք հազիվ 2 ամիս աշխատելուց հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանալով գերծանրաբեռնված գրաֆիկին: Դատական դեպարտամենտից խնդրել էինք մանրամասներ: «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել են 2 իրավաբան գիտնականներ:
Տիգրան Սիմոնյանը ՀՀ նախագահի 17.05.2018 հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում, և 30.08.2018 թ. նրա կողմից ներկայացվել է դիմում (այն պատճառաբանությամբ, որ իր ողջ գործունեությունը կապված է եղել գիտության հետ և միտված է եղել դրա զարգացմանը, իսկ դատավորի բարդ և գերծանրաբեռնված աշխատանքը, ըստ էության, անհամատեղելի է գիտական և մանկավարժական գործունեության հետ)»,- պատասխանել են մեզ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: