«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ


10:40 , 17 նոյեմբեր, 2018
«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր Երևանից ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ։ Ավտոերթը նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասվում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հաղորդագրությունում։