Մարտունակ բանակի կայացման համար նախևառաջ անհրաժեշտ է պետության ռազմական դոկտրինը համապատասխանեցնել արդի պահանջներին


01:45 , 17 նոյեմբեր, 2018

Ո՛չ ներկայում, ո՛չ էլ տեսանելի ապագայում Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող իր հավանական հակառակորդների բանակների թվաքանակին կամ զինվածության մակարդակին հասնելու հույս ունենալ, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը տնտեսապես զիջում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։

Իսկ առանց տնտեսական իրական առաջընթացի և լուրջ զարգացման դժվար թե հնարավոր լինի այդ ռազմականացման մրցավազքում լուրջ խնդիր լուծել։

Օբյեկտիվ այս իրողությամբ հանդերձ՝ Հայաստանը կանգնած է իր անվտանգությունը որևէ ոտնձգությունից մշտապես պաշտպանելու խնդրի առաջ, որի համար անհրաժեշտ է ունենալ մարտունակ բանակ։

Գոնե իմ համոզմամբ՝ այդպիսի մարտունակ բանակի կայացման, անհրաժեշտ մարդկային ռեսուրսի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների համալրման համար նախևառաջ անհրաժեշտ է պետության ռազմական դոկտրինը համապատասխանեցնել արդի պահանջներին ու մարտահրավերներին։

Բացի այդ՝ պետք է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան հավասարակշռել փաստացի հակառակորդի թվական գերակշռությունը, որի համար անհրաժեշտ է դեռևս գործող պարտադիր զինծառայության հաշվին մարդկային ռեսուրսների առավել լրիվ օգտագործումը՝ որոշ զինվորական մասնագիտությունների դեպքում կանանց ներգրավման թվաքանակի աստիճանական ընդլայնմամբ, պահեստազորային համակարգի իրապես կայացումը, գործող զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստականության բարձր հատկանիշների լիարժեք ապահովումը, ինտելեկտուալ սպայակազմի ձևավորումը, ինչպես նաև այնպիսի ռազմավարության սաղմնավորումն ու կայացումը, որը հնարավորություն կտա հակառակոդրի նկատմամբ անսպասելիության գործոնի օգտագործումը բոլոր առումներով, այդ թվում և հարձակման՝ հավանական ցանկացած ռազմական սպառնալիք ոչնչացնելու նպատակով․․․