Այս տղան հավակնում է դառնալ աշխարհի ամենացածրահասակ բժիշկը (Photo)


05:12 , 17 նոյեմբեր, 2018

Գանեշա Բարայան Հնդկաստանից է։ Նա 17 տարեկան է, իսկ նրա հասակը՝ 93 սմ։ Նա իր հասակի պատճառով մի շարք դժվարություններ է կրել՝ դարձել է ծաղրի առարկա, շարժական կրկեսը նրան 1300 դոլարով ցանկացել է գնել և այլն։ Նրա ծնողները հրաժարվել են, իսկ հայրը տղային միշտ  դպրոց է ուղեկցել, որպեսզի կրկեսի աշխատակիցները չառևանգեն նրան։

Տղան երազում է բժիշկ դառնալ, սակայն, չնայած այն բանին, որ նա գերազանց է հանձնել բոլոր քննությունները, նրան համալսարան չեն ընդունել։ Գանեշը դատարան է դիմել, որպեսզի պաշտպանի իր սովորելու իրավունքը, այնպես որ, նա ունի աշխարհի ամենակարճահասակ բժիշկը դառնալու բոլոր հնարավորությունները։