Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 8.8%-ով


23:30 , 16 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

2018 թվականի  հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1 մլն 275 209 զբոսաշրջիկ կամ 2017թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.8%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա 9 ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է շուրջ 1 մլն 148 541 մարդ կամ 2017թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.7%-ով: