Պատմական հայտնի գրողներ, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ (Photo)


02:10 , 17 նոյեմբեր, 2018

Անցյալի մի շարք գրողների մասին մեզ շատ քիչ բան է հայտնի, սակայն նրանց ստեղծագործությունները ծանոթ են բոլորին։ Օրինակ՝ Շեքսպիրն ամենաընթերցված հեղինակներից մեկն է, իսկ նրա ստեղծագործությունները բեմադրվում են աշխարհի բոլոր թատրոններում։ Զարմանալի է, որ, չնայած այսքան հայտնի լինելուն, նրա մասին բավականին քիչ բան է հայտնի։ Ավելին՝ գոյություն ունի վարկած, ըստ որի՝ այսպիսի գրող ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ ստեղծագործությունները գրվել են մի քանի դրամատուրգներից կազմված խմբի կողմից։

Հույն բանաստեղծ Հոմերոսի մասին նույնպես շատ քիչ բան է հայտնի։ Ստույգ հայտնի է միայն, որ նա գոյություն է ունեցել, սակայն հայտնի չեն նրա ստեղծագործությունները, որոնք մեզ հայտնի են («Իլիական», «Ոդիսական»), բնօրինակն են, թե ոչ։

Ամբողջ հռոմեական գրականությունից միայն երկու վեպ է պահպանվել, այն էլ՝ հատվածներ։ Մի շարք գրական ստեղծագործություններ ոչնչացվել են պատերազմների, հրդեհների և երկրաշարժերի ժամանակ։