Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել


19:50 , 16 նոյեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ արևելքում ձյան առատ տեղումների հետևանքով մահաբեր մի քանի ՃՏՊ է տեղի ունեցել, բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հարյուր հազարավոր ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրամատակարարման, հայտնում է CBS-ը։

Ձյուն է տեղացել ընդարձակ տարածքում, որտեղ 80 մլն մարդ է ապրում: Ձյան ծածկույթի հաստությունն առանձին շրջաններում հասնում է 20 սմ-ի: Մի շարք վայրերում պոկվել են էլեկտրահաղորդման լարերը: Մոտ  300 հազար ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել, այդ թվում՝ Վիրջինիայում, Օհայոյում, Քենթուքիում և Ինդիանայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։