Հայտնաբերվել է քաղցկեղի առաջացման մասին հուշող նոր կանխանշան


19:40 , 16 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի օնկոլոգիական կենտրոնի (the UCLA Jonsson Comprehensive Cancer Center)  հետազոտության համաձայն`  օրգանիզմում  2 տեսակի գլյուկոզայի` նատրիումից կախվածություն ունեցող փոխադրիչի (SGLT2) ավելացումը վկայում է քաղցկեղի  առաջացման մասին. հայտնում է РИА Новости-ն:

Օնկոլոգների խոսքով` օրգանիզմում այդ տարրի փոփոխությունը կարող է դառնալ կենսաբանական նշան, որը կօգնի ախտորոշել նախաքաղցկեղային վիճակը կամ քաղցկեղը վաղ շրջանում, երբ այն անհամեմատ հեշտ է բուժել: Ըստ փորձագետների` հայտնագործությունը կարող է նաև կանխել քաղցկեղի առաջացումը: