Ազատվեք այս 13 անպետք բաներից և կզգաք երջանկություն և հաճույք
21:15 , 16 նոյեմբեր, 2018
- Ազատվեք ձեր ճշմարտացիությունը մշտապես ապացուցելու սովորությունից: Շատերը իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար իրենք իրենց զրկում են երջանկությունից: Հավատացեք, երբեմն այնքան էլ էական չէ, թե ով է ճիշտ:
- Բաց թողեք վերահսկողությունը: Դուք չեք կարող բացառապես ամեն բան վերահսկել, ուստի և ինքներդ ձեզ ավելորդ մի լարեք:
- Բաց թողեք մեղքի զգացումը: Բավական է մեղադրեք ինքներդ ձեզ կամ էլ ուրիշներին ինչ-որ երևույթների մեջ, դա, միևնույն է, ոչինչ չի փոխի:
- Ինքներդ ձեզ ներսից մի կրծեք: Այսպիսով դուք ինքներդ ձեզ շարունակ սթրեսի մեջ եք պահում:
- Դադարեք շարունակ ինչ-որ բանից կամ ինչ-որ մարդկանցից բողոքել:
- Հրաժարվեք քննադատությունից, ուրիշներին քննադատելով բավականություն հաստատ չեք ստանա:
- Դադարեք մարդկանց վրա տպավորություն գործելու մոլուցքից:
- Մի փորձեք դիմադրել փոփոխություններին, դրանք, միևնույն է, տեղի են ունենալու, ուստի փորձեք հնարավորինս արագ դրանց հարմարվել:
- Մի պիտակավորեք մարդկանց և երևույթները:
- Բաց թողեք անցյալը: Չի կարելի շարունակ ապրել անցյալով․ այն, ինչ եղել է, եղել է, արդեն անցել է պատմության գիրկը:
- Ազատվեք ձեր վախերից, փորձեք դրանք հաղթահարել:
- Դադարեք շարունակ արդարանալ: Դուք ոչ ոքի հաշվետու չեք, ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ճիշտ եք համարում:
- Մի ապրեք ձեր կյանքն ուրիշների ակնկալիքներից, պատկերացումներից և ցանկություններից դրդված: Կյանքը ձերն է, և միայն դուք գիտեք, թե ինչն է ձեզ համար լավ, իսկ եթե սխալվեք, ապա դա կլինի ձեր սխալը, որից էլ դուք դաս կքաղեք: