Գիտնականները առաջարկել են հարկ սահմանել կարմիր մսի և նրբերշիկի համար


23:20 , 16 նոյեմբեր, 2018

Մշակված մսամթերքի (նրբերշիկ, խոզապուխտ, երշիկ և այլն), ինչպես նաև կարմիր մսից պատրաստված ուտեստների վրա հարկի ներդրւմը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:

Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ, օգտագործելով օպտիմալ հարկման տեսությունը, հաշվարկել են հարկերի դրույքաչափերը աշխարհի 149 շրջանների համար, ինչպես նաև հաշվարկել են մսի օգտագործման պատճառով ազգային առողջապահական համակարգերի ծախսերը՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Հետազոտողները պարզել են, որ մսի օգտագործման հետ կապված բժշկական ծախսերը 2020թ․ կկազմեն 285 միլիարդ դոլար: Օպտիմալ հարկման դեպքում մսամթերային արտադրանքի գները կբարձրանան 25%-ով, իսկ կարմիր մսինը` 4%-ով: Այս դեպքում մսի սպառումը կկրճատվի 16%-ով, ինչը կնվազեցնի մահացության թիվը 9%-ով: Ազգային բժշկական ծախսերը կկրճատվեն 14%-ով։