Ցուկերբերգը մենեջերներին արգելել է Facebook-ի գրասենյակում Apple-ի սմարթֆոններ օգտագործել


20:00 , 16 նոյեմբեր, 2018

Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը արգելել է մենեջերներին ընկերության գրասենյակում Apple սմարթֆոններ օգտագործել՝ պարտավորեցնելով դրանք օգտագործել Android համակարգով, հաղորդում է The New York Times-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ այսպիսով Ցուկերբերգը պատասխանել է Apple-ի գլխավոր ղեկավար Թիմ Քուկի՝ Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման քաղաքականության մասին քննադատությանը: