Տանզանիան հոմոֆոբիայի պատճառով կզրկվի հումանիտար օգնությունից


17:30 , 16 նոյեմբեր, 2018

Դանիան Տանզանիան կզրկի 8,7 մլն եվրո հումանիտար օգնությունից, քանի որ աֆրիկյան երկրի ղեկավարությունը բացահայտ հետապնդում է գեյերին, հաղորդում է The Local-ը:

«Ես խիստ անհանգստացած եմ Տանզանիայում առկա բացասական միտումներից, այդ թվում նաև քաղաքական գործիչներից մեկի բացարձակ անընդունելի հոմոֆոբ հայտարարությունից»,- ասել է Դանիայի միջազգային զարգացման նախարար Ուլա Թերնեզը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներինը, Դանիայի այլ երկրների հետ համագործակցության առաջնահերթություններից է: Այս տեսանկյումնից պետք է վերանայել Դանիայի և Տանզանիայի փոխհարաբերությունները»,- ընդգծել է նախարարը: