«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին


15:50 , 16 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը:

Զրույցի սկզբում լրագրողը հիշեցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, համաձայն որի «ՀԱՊԿ անդամ մի շարք պետությունների ղեկավարների կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին»:

«Ավելի ուշ հայտարարվեց, որ հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է այս պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և արդյո՞ք Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում է կայացվել»,-հետաքրքրվել է լրագրողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ