«Մեր ժամանակ Նիկոլը չէր իջնում Հանրայինի էկրաններից, հիմա 9 հաղորդումից 8-ը նվիրված է կարկառուն իշխանականներին (Photo)». Արմեն Աշոտյան


15:13 , 16 նոյեմբեր, 2018

Այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօր Հանրայինի աշխատանքի մասին։

Ալիքի ամենաընդգծված ու կարեւոր, քաղաքական «ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ» հաղորդաշարի առ այսօր հեռարձակված 9 հաղորդումներից 8-ը (!) նվիրված է կարկառուն իշխանավորներին։

Ընդդիմության ՈՉ ՄԻ ներկայացուցիչ։

Խոսքս հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի մասին չէ, ում պրոֆեսիոանալիզմը շատ բարձր եմ գնահատում։

Մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

ՀԳ. Էլ չասեք՝ բա ձեր ժամանակ։ Մեր ժամանակ Նիկոլը չէր իջնում Հանրայինի էկրաններից։