Tert.am-ը գրում է.
ՀՀԿ նախընտրական ցուցակը տրամաբանական է և բխում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ ՀՀԿ ցուցակում մարդիկ են, որոնց համար ղարաբաղյան հարցի հայրենանպաստ կարգավորումը գերխնդիր է, որոնց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է, մտահոգված են ազգային-ավանդական ընտանիքի պահպանմամբ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ցուցակն «աջաբսանդալ» է, որովհետև այդ ցուցակում ընդգրկված են շատ մարդիկ, որոնք կուրծ ենք ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քննադատում են հայ-ռուսական հարաբերությունները, այնինչ «նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի պաշտպան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ