Armsport.am-ը գրում է.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանն Աշխաբադում օրերս կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի, իսկ Գոռ Մինասյանը` փոխչեմպիոնի տիտղոսը: