Կոտայքում հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները, ստորին շրթունքը բացակայել են


13:20 , 16 նոյեմբեր, 2018

Pastinfo.am-ը գրում է.

Նոյեմբերի 15-ի երեկոյան Արզնիում հայտնաբերվել է դի՝ որոշ հյուսվածքների բացակայությամբ։

Քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին, մահճակալի վրա հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, որի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։

Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները: