«Ժամանակ». Խմորումներ՝ Արթիկի ՔՊ կառույցում. առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու են առաջադրել
10:30 , 16 նոյեմբեր, 2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը: Պատճառը՝ առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է: Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից և երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար:
Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է և որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտրել: Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի և Գրիգոր Վարդանյանի անունները: Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը: Կառույցի պատասխանատու էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկնածուի անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնածուի անուն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: