Աշխարհի ամենասեքսուալ տղամարդու կերպարով ստեղծված 1000 դոլար արժողությամբ տիկնիկը սոցցանցերում ծաղրի առարկա է դարձել


06:30 , 16 նոյեմբեր, 2018

Բրիտանական Emperis եզակի տիկնիկներ արտադրող ընկերությունը թողարկել է վերջերս ամերիկյան People ամսագրի կողմից ամենասեքսուալ տղամարդը ճանաչված դերասան Իդրիս Էլբայի կերպարով տիկնիկ։

Տիկնիկն արժե 1000 դոլար։ Metro լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ համացանցում խաղալիք Իդրիսը ծիծաղի առարկա է դարձել։ Դերասանի երկրպագուները ոչ մի նմանություն չեն տեսնում տիկնիկի և նրա միջև։

«Ինչու է նա ճաղատ»,- հարցնում է օգտատերերից մեկը։ Մյուսը գրում է․ «մարդկային կերպարանք ստացած Գոլում»։