Դերասանուհի Սեդա Սարգսյանը մայրացել է :)


21:02 , 29 մայիս, 2013

Դերասանուհի Սեդա Սարգսյանին հեռուստադիտողները վերջին անգամ տեսել են «Եզրագծից այն կողմ» սերիալում, որտեղ, ըստ սյուժեի, Սեդայի մարմնավորած հերոսուհին մեկնեց երկրից: 

Հեռուստասերիալից դուրս գալը, սակայն, պայմանավորված էր դերասանուհու ամուսնությամբ: Սեդան ամուսնացել է 2012-ի հունիսի 5-ին, և մի քանի օրից կլրանա նրա ամուսնության մեկ տարին:

Վերջերս պարզեցինք, որ  դերասանուհին մայրացել է: esyes.am-ը կապ հաստատեց ամուսնությունից հետո Երևանում բնակվող Սեդայի հետ. վերջինս ընդունեց մեր շնորհավորանքը, սակայն նշեց, որ չի ցանկանում խոսել անձնականից, բալիկից և ամեն կերպ փորձում է չերևալ, մոռացվել: 

 Դերասանուհին esyes.am-ին ասաց, որ տղա է ունեցել: «Որոշել եմ չխոսել բալիկի մասին, չնշել՝ երբ է ծնվել, ինչ է անունը,- նշեց Սեդան և հավելեց, որ առաջիկա մի քանի տարիներին չի ներկայանալու որպես դերասանուհի: -Առաջիկայում բալիկի խնամքով եմ զբաղվելու և կարիերայում նորություններ չեմ ունենալու»: