Երևույթներ, որոնք վատ տրամադրության պատճառ կարող են դառնալ


08:10 , 16 նոյեմբեր, 2018

Հաճախ քնից արթնանում եք և հասկանում, որ օրը վատն է լինելու։ Ամենասկզբից դուք զրոյական տրամադրություն ունեք, չունեք ուժ և ցանկանում եք մնալ անկողնում և քնել ամբողջ օրը։ Ցավոք, սա հնարավոր է միայն երազանքներում։ Դուք թթված դեմքով գնում եք աշխատանքի, բարկանում եք ձեր կոլեգաների վրա, այնուհետևէ տան անդամների։ Թվում է, թե ողջ աշխարհն արդեն ազդում է ձեզ վրա։ Վատ տրամադրության այսպիսի նոպաները հազվադեպ չեն։ Մեր օրերում մարդն ավելի խոցելի է դառնում։ Նրա տրամադրությունն անընդհատ կարող է տատանվել։ Թվում է, թե դուք պատրաստ եք սպանել բոլորին, ովքեր կհայտնվեն ձեր ճանապարհին։

Վատ տրամադրության պատճառով ոչ միայն շրջապատն է տուժում, այլ դուք ինքներդ էլ եք զոհ դառնում։ Վատ տրամադրությունը թույլ չի տալիս կենտրոնանալ և ազդում է հոգեկան վիճակի վրա, բարձրանում է ճնշումը, դուք շուտ եք հոգնում, բաց եք թողնում կարևոր մանրուքներ։

Պարզվում է՝ գոյություն ունեն մի շարք երևույթներ, որոնք առաջացնում են վատ տրամադրություն։ Դա ցածր աշխատավարձը կամ կոմունալ ծախսերը չեն։ Ամեն ինչ ավելի բարդ է։ Իմանալով դրանք՝ դուք կարող եք պայքարել դրա դեմ և միշտ բարձր տրամադրություն ունենալ։

Լույսի պակաս

Մարդուն արևային լույս է հարկավոր։ Ապացուցված է, որ աշունը և ձմեռը, երբ արևի լույսը ավելի քիչ է լինում, մարդկանց մոտ նկատվում է տրամադրության անկում։ Բնության օրենքները փոխել չենք կարող, այդ պատճառով էլ ստիպված մենք պիտի մեր կյանքը լույսով լցնենք։ Տանը հարկավոր է վառ լույսեր տեղադրել։ Դրանք առույգություն են ստեղծում։

Սխալ սնունդ

Պարզվում է՝ տրամադրությունը կախված է մեր օգտագործած սննդից։ Դիետոլոգները նշում են, որ ճարպոտ սննդի սիրահարների մոտ շատ է նկատվում տրամադրության անկում։ Նույնը վերաբերում է նաև քաղցրի սիրահարներին։ Հերթական քաղցրավենիքից հետո դուք ձեզ յոթերորդ երկնքում եք զգում, սակայն մեկ ժամ անց տրամադրության անկում է սկսվում։ Բանջարեղեն և թռչնի միս կերեք, ինչպես նաև ցիտրուսային մրգեր։

Հեղուկի պակաս

Դուք միանգամից նյարդայնանո՞ւմ եք։ Հնարավոր է ամբողջի մեղավորն օրգանիզմում հեղուկի պակասն է։ Քիչ խմելու սովորությունը նյարդային համակարգի խաթարման է հանգեցնում։ Մարդը միշտ նյարդայնացած է ու դժգոհ։ Նրա մոտ նկատվում է բութ գլխացավ, որն էլ ավելի է վատթարացնում էմոցիոնալ վիճակը։ Այդ իսկ պատճառով էլ որքան հնարավոր է շատ ջուր խմեք։ Առանց դրա լավ տրամադրություն հնարավոր չէ։

Քնի պակաս

Ինչպես կարելի է առավոտյան ուրախ արթնանալ, եթե ամբողջ գիշեր չեք քնել կամ էլ ուշ եք քնել։ Միայն քնել եք ցանկանում և ուրիշ ոչինչ։ Վատ տրամադրությունն ուղիղ կապ ունի քնի քանակի հետ։ Շուտ քնեք։ Միշտ նույն ժամին քնեք և արթնացեք, նաև ճիշտ բարձ ընտրեք։ Ապացուցված է, որ շատ մեծ բարձի պատճառով հնարավոր է նաև կեցվածքի խախտում։