Աշխարհի ամենաբարձր երկնաքերը կկառուցվի 90 օրում (Video)


20:38 , 30 մայիս, 2013

Աշխարհի ամենաբարձր երկնաքերը կկառուցվի 90 օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵթե Դուք ապրում եք Հայաստանում, ապա պետք է իմանաք, որ որոշ երկրներում շենքերը կառուցվում են շատ ավելի արագ, քան մեզ մոտ: Ներքևում տեղադրված տպավորիչ տեսանյութը ցույց կտա աշխարհի ամենաբարձր շենքի կառուցման գաղտնիքը՝ ամենակարճ ժամանակահատվածում: Hi-News-ի փոխանցմամբ՝ չնայած շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել, Չինաստանը շարունակում է նախապատրաստվել 838 մետր բարձրությամբ Sky City երկնաքերի շինարարական աշխատանքներին: Շինարարական կազմակերպությունների տեղեկություններով՝ երկնաքերը կկառուցվի ընդամենը 90 օրում՝ օրական հինգ հարկ արագությամբ: Ինժեներների խոսքով՝ դա կլինի աշխարհի ամենաբարձր երկնաքերը: Այն բաղկացած կլինի 220 հարկերից: