ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել է 2 միջազգային կազմակերպության


22:40 , 15 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրել է երկու միջազգային կազմակերպության: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԿԸՀ-ն այս մասին որոշում է կայացվեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելու՝ որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: 

Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: