Panorama.am-ը գրում է.
Կալիֆորնիայում խոշոր հրդեհներին կարող են փոխարինել անձրևները, որոնք մի քանի վայրերում կարող են ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նահանգի հրդեհային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոքսը:
«Մենք մեկ շաբաթից սպասում ենք անձրևների: Դա շատ կարևոր է մեզ համար, անձրևները վաղուց պետք է լինեին: Մենք անհանգստանում ենք, որ այդ շրջաններում սողանքներ և ջրհեղեղներ կարող են առաջանալ, քանի որ հրդեհից հետո շատ բաց տարածքներ կան: Ուստի, մենք կփորձենք հնարավորինս արագ զբաղվել դրանով»,- ասել է Կոքսը:
Նա հիշեցրել է, որ ներկայում Կալիֆորնիայի նահանգում երկու խոշոր հրդեհ շարունակվում է՝ Բյութ շրջանի Փերըդայզ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև՝ Մալիբու շրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։