Հատկացումներ՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու համար


20:40 , 15 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  270 միլիոն 858 հազար դրամ է հատկացվել Արդարադատության նախարարությանը՝ «Նուբարաշեն» և «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման համար:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ չէին հատկացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։