Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում


20:10 , 15 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որը «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում 18-րդն է, դեռ չի մտածել՝ ուզում է մնալ առողջապահության նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուք»-ի ասուլիսի ընթացքում Թորոսյանը նշեց, որ օրենսդիր մարմնում էլ կարելի է մեծ բեռ վերցնել ու նույնիսկ պարտադրել գործադիրին ավելի շատ աշխատել և հակառակը:

«Կարծում եմ, որ պետք է  թույլ տալ ընտրողներին որոշում կայացնել, թե ինչպիսի Ազգային ժողով են ուզում տեսնել: Մեր գործն է ապահովել ընտրությունների թափանցիկությունը, և դա մենք անելու ենք»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը: