«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. ՔՊ մամուլի խոսնակ


19:30 , 15 նոյեմբեր, 2018

«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Մտագրոհի ընթացքում հնչել են բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը որպես տարբերակ հնչեցվել է իմ մի քանի գործընկերների կողմից։ Քննարկումները շարունակվում են»,- գրել է նա:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով։