Մոնիկա Բելուչին արմատապես փոխել է իմիջը


20:00 , 15 նոյեմբեր, 2018

Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին։

Միշտ գայթակղիչ սևահեր դերասանուհին փոխակերպվել է շիկահերի։ Իր նոր ոճով լուսանկարը դերասանուհին հրապարակել է Instagram-ում։

Մոնիկա Բելուչին այս կերպարով հանդես կգա «Տասը տոկոս» ֆրանսիական կատակերգական մինի սերիալի 3-րդ սեզոնում։ Ֆիլմաշարը պատմում է փարիզյան արտ գործակալության մասին, որը ցանկանում է ձեռք բերել առաջին մեծության աստղին։ Մոնիկա Բելուչին այդտեղ խաղում է ինքն իրեն։Image result