«Գահերի խաղեր»-ի ռեժիսորը խոսել է ժամանակի մեջ ճամփորդությունների և ինտիմ տեսարանների մասին


18:20 , 15 նոյեմբեր, 2018

Ռեժիսոր Դեվիդ Նաթերը Reddit կայքում պատասխանել է «Գահերի խաղեր»-ի երկրպագուների՝ սերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերաբերյալ հարցերին:

Նաթերը խոստացել է, որ եթերաշրջանը հարուստ կլինի բազմաթիվ հերոսների մասնակցությամբ մասսայական տեսարաններով, ինչպես նաև գեղեցիկ ինտիմ դրվագներով: Նրա խոսքով, սցենարի հեղինակները սերիալի եզրափակիչ մասը ստեղծելիս հաշվի են առել ֆենթզի-ասքի երկրպագուների ցանկությունները:

Պատասխանելով երկրպագուների այն հարցին, թե սերիալի եզրափակիչ եթերաշրջանի գլխավոր մարտահրավերը հերոսներից մեկի ժամանակի մեջ ճամփորդելու և անցյալը փոխելու ունակությունն է լինելու, Նաթերը խուսափոխաբար պատասխանել է, որ ինքն առաջինն է, որ ասում է, որ սերիալի ոչ մի դրվագում ժամանակի մեջ ճամփորդություն չկա: