Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սարքել Մադրիդում


18:00 , 15 նոյեմբեր, 2018

Ադրբեջանում մեծ իրարանցում է։ Նախօրեին համացանցում տարածված լուրերն այն մասին, որ երկու ազերի բարձրապաշտոնյաներ հարբած վիճակում սկանդալ են սարքել Մադրիդի հյուրանոցներից մեկում,  համապատասխանում է իրականությանը։ Պարզվել է նաև այդ պաշտոնյաների ինքնությունը, որոնցից մեկն արդեն հեռացվել է պաշտոնից։ Այսպես՝ հարբած վիճակում սկանդալ հրահրողներից մեկը Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովն է, որին ապշերոնյան սուլթանն արդեն ազատել է աշխատանքից, իսկ մյուսը՝ Ալիևի հարազատ «Յենի Ազերբայջան» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ, Միլլի Մեջլիսի պատգամավոր և Բաքվում Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակ համարվող Սիյավուշ Նովրուզովը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս երկու հարբեցողները Մադրիդ են մեկնել ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար։