Քայլվածքի դանդաղեցումը կապված է մոտալուտ մահվան հետ


17:20 , 15 նոյեմբեր, 2018

Գիտնականները քայլվածքի արագության և կյանքի տևողականության միջև կապի մասին են հայտարարել: Որքան արագ է մարդը քայլում, այնքան նա երկարակեցության ավելի մեծ հնարավորություն և ամուր առողջություն ունի: Իսկ դանդաղ քայլվածքը խոսում է մոտալուտ մահվան մասին: Այսպիսի եզրակացության հանգել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

«Քայվածքի դանդաղեցմամբ կարելի է բավականին ճշգրիտ կանխատեսել մոտալուտ մահը»,- ասել է դոցենտ Քրիստինա Դելի Քոնրայթը:

«Հիվանդության կամ դրա դեմ բուժման կուրսի հետ կապված առողջության վատթարացման դեպքում մարդը կորցնում է ուժերը և սկսում է դանդաղ քայլել: Եթե նկատել եք, որ ձեր քայլվածքը դանդաղել է, պետք է բժիշկների դիմել և բուժզննում անցնել»,- հավելել է Քրիստինա Դելի Քոնրայթը: