Հայտնաբերվել է հին հունական Թենեյ քաղաքը. հնագետներ


17:00 , 15 նոյեմբեր, 2018

Հունաստանում հնագետները կարծում են, որ իրենց հաջողվել է պեղել հին հունական Թենեյ քաղաքը, որը ենթադրաբար հիմնել են Միքեայի թագավոր Ագամեմնոնը և գերի տրոյացիները՝ Տրոյական պատերազմից հետո, փոխանցում է BBC-ն:

Հնագետներն ասել են, որ հայտնաբերել են բնակավայրի մնացորդեր, զարդեր, մետաղադրամներ և մի քանի թաղում՝ Պելոպոնեսի հարավային հատվածում:

Չիլիմոդի ժամանակակից գյուղի մատույցներում պեղումները սկսվել են 2013-ին, իսկ այդ վայրում Թենեյի գոյության ապացույցները հայտնվեցին մի շարք պեղումներից հետո այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:

Մի շարք գտածոների հետ մեկտեղ նաև յոթ գերեզման է հայտնաբերվել`զարդարված ծաղկամաններով և ոսկյա զարդերով:

Հնագետների կարծիքով` գտածոները վկայում են, որ Թենեյի բնակիչները բարեկեցիկ կյանքով են ապրել: