«Լռություն, քննություն է». Հրվ. Կորեայում միասնական ավարտական քննության ժամանակ լռություն ապահովելու համար հետաձգվել է 134 չվերթ


17:10 , 15 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հարավային Կորեայի իշխանությունները դպրոցականների միասնական ավարտական քննության օրն արել են հնարավոր ամեն բան շրջանավարտների համար հարմար պայմաններ ստեղծելու համար, գրում է life.ru-ն:

Քննությունը, որն իրենից ներկայացնում է բոլոր առարկաներից տրվող հարցերի թեստ, տևում է շուրջ 9 ժամ: Քննության օրը երկրի բոլոր խոշոր ձեռնարկություններն իրենց աշխատանքը սկսել են մեկ ժամ ուշ՝ աշակերտների տեղաշարժն առավոտյան ավելի հեշտ դարձնելու համար:

Ավելին՝ ուշացող շրջանավարտները կարող են քննության հասնել Ներքին գործերի նախարարության պարեկային մեքենաներով կամ մոտոցիկլետներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։