Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է


16:30 , 15 նոյեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի:

Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Մեզ հաջողվեց ճշտել, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը՝ գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ: