Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարներին


14:30 , 15 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ:

Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար: