Բեռնատարների համար փակ է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը


12:20 , 15 նոյեմբեր, 2018

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ 

Դեսպանությունից խնդրում և հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։