Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ


12:04 , 15 նոյեմբեր, 2018
Կառավարությունը խորհրդարանին առաջարկեց նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Արտահերթ նիստի օրակարգի հարցերն են. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին», «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «2019 թվականի պետական բյուջեի մասին» և այլ նախագծեր։