ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն` ունենալով Արցախի անվտանգ ապագան որպես օրակարգի 1-ին կետ


10:40 , 15 նոյեմբեր, 2018

Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է․ էլի են լինելու:

Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի կարող լինել մասնակի լուծում: Չի կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չենք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը՝ որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ: