Վաճառքի են հանվել Ֆրանսիայի վերջին թագուհու զարդերը


07:37 , 15 նոյեմբեր, 2018

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել մարգարտե վզնոց՝ ադամանդե ու մարգարտե կախազարդով և ականջօղեր, որոնք պատկանել են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին:

Ժնևում գտնվող աճուրդի տան հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին 200 տարում այս զարդերը հանրության տեսադաշտից հեռու են եղել: Աճուրդի տունը կայանալիք վաճառքը ամենանշանակալիցն է համարել պատմության մեջ, քանի որ այս մակարդակի զարդեր հազվադեպ են հանվում վաճառքի: