«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն


06:33 , 15 նոյեմբեր, 2018

Tert.an-ը գրում է

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում Տնտեսական մցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո: Ընկերությունը նաև նշում է, որ հանձնաժողովի տարածած հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր:
«Մասնավորապես, հանձնաժողովը չի իրականացրել ընկերության արտադրած կարագի նմուշառում, փոխարենը հանձնաժողովի ամբողջ վարույթը հիմնվել է «Hetq.am» կայքում հրապարակված հոդվածում հիշատակվող փորձաքննության եզրակացության վրա, այն պարագայում, երբ հայտնի չէ, թե ինչպես է կատարվել ապրանքի նմուշառումը. արդյոք պահպանվե՞լ է պատշաճ ընթացակարգը:
Այս հանգամանքը ընկերության ներկայացուցիչները մատնանշել են, սակայն հանձնաժողովն այն հաշվի չի առել: Փոխարենը՝ վարույթի շրջանակում նույն խնդրահարույց նմուշը ենթարկվել է կրկնակի փորձաքննության նույն փորձագիտական ընկերության կողմից, ինչը հանձնաժողովի հրապարակման մեջ ներկայացվում է որպես հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված մեկ այլ փորձաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ