S8 Capital հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Կոմերսանտ


04:30 , 15 նոյեմբեր, 2018

Ռուսական վիճակախաղի շուկայում մոնոպոլ S8 Capital հոլդինգը, որը պատկանում է հայազգի գործարար Արմեն Սարգսյանին, Rambler Group-ից գնում է Price.ru առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը: 12 մլն դոլար արժողությամբ գործարքն ընդգրկում է կայքն ու տեխնոլոգիական հարթակը: Ստացված միջոցները կուղղվեն Rambler Group-ի զարգացմանը, հաղորդում է Կոմերսանտը:

Rambler Group-ը կվաճառի Price.ru-ի 100% բաժնետոմսերը: Կողմերը չեն բացահայտում կնքված համաձայնագրի պայմանները: