Տղաս իմ կյանքի ու բոլոր ժամանակների լավագույն նվերն է. Մհեր


23:00 , 14 նոյեմբեր, 2018

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, երգիչ Մհերը նշում էր ծննդյան 37-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել նրա հետ: Երգիչը պատմեց, որ որդու ծննդյան 40 օրը դեռեւս չի լրացել, այդ պատճառով էլ ծնունդը նշել է աշխատավայրում՝ Երեւանի մշակույթի պետական քոլեջում:

Մհերը առաջին անգամ է հայրիկի կարգավիճակում տարեդարձը նշում, այս իմաստով 37-ը նրա համար խորհրդանշական է:

«Թե զգացողություններս ինչպիսինն են, դժվար է ասել, ինձ կհասկանան միայն հայրիկները: Շատ ուրախ ու միաժամանակ նաեւ պատասխանատու է հայրիկ լինելը: Զգացմունքներս տարօրինակ են ու անասելի հաճելի»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե կինն ինչ անակնկալ է մատուցել Մհերին, պատասխանեց.

«Կինս իր նվերն արեց, երբ ինձ որդի պարգեւեց: Տղաս իմ կյանքի ու բոլոր ժամանակների լավագույն նվերն է: Ինձ նյութական ոչինչ հետաքրքիր չէ, ես իմ կյանքում ունեմ ամենաարժեքավորը՝ լիարժեք ընտանիք, ինչը ոչ միայն մեկ տարեդարձի,  այլեւ կյանքի նվեր է, եւ դրա համար շնորհակալ եմ Տիրոջը»:

37 տարեկանում Մհերն ունի ճանաչում, սեր, ընտանիք, հարցին, թե ինչն է պակասում նրան, նշեց.

«Ինձ կարծես թե ոչինչ չի պակասում, միայն կցանկանայի երաժշտությունն իմ կյանքում ավելի շատացնել, այն ներկայացնել նոր շնչով ու նոր մոտեցումներով: Գիտեք, ես շատ նպատակներ ունեմ, բայց եթե իմ հայ ժողովրդի սոցիալական վիճակը չբարելավվի, այդ նպատակներս անիմաստ ու անիրականանալի կլինեն: Ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը լավ ապրի. Ես կարող եմ համերգներ կազմակերպել, ու վստահ գիտեմ, որ իմ ու մյուսների համերգներին շատերը կցանկանան ներկա լինել, սակայն նրանք պետք է գումար ունենան, որ կարողնան տոմս գնել: Արտիստներն հանդիսատես ունեն, միայն թե հանդիսատեսը հնարավորություն չունի համերգների մասնակցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։