Գիտնականները բացահայտել են աղի ևս մեկ վտանգավոր հատկություն


06:13 , 15 նոյեմբեր, 2018

ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի չարաշահումը մեծացնում է ցրված սկլերոզի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են MedicalXpress-ում մամլո ասուլիսի ժամանակ։ Մասնագետները պարզել են, որ մարդու բջիջներում աղի մեծ քանակի առկայության դեպքում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում է սկսվում։

Սա հանգեցնում է T-աձև բջիջների աշխատանքի խաթարմանը, որոնք արտադրում են ցիտոմին ինտերֆերոն-գամմա և ինտերլեյկին-10։ Այս ցիտոմիններում առաջացած անհավասարակշռությունն էլ հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի բորբոքման։

Ցրված սկլերոզը խրոնիկ իմունային հիվանդություն է, որը խաթարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային համակարգը։ Այս հիվանդությունը հիմնականում տարածված է 15-ից 40 տարեկան մարդկանց մոտ։

Ավելի վաղ՝ հուլիսին, գիտնականները պարզել էին, որ գոյություն ունի ուղիղ կապ օգտագործված աղի և մահվան վտանգի միջև։