Հետաքրքիր ենթագիտակցական թեստ, որը կբացահայտի ձեր ներկայիս հոգեվիճակը


00:15 , 15 նոյեմբեր, 2018

Նայեք նկարին և ասեք, թե ինչ տեսաք առաջինը:

Երջանիկ դեմք` բեղերով

Եթե տեսել եք երջանիկ դեմք` բեղերով, ապա այն պատճառով, որ դուք հիմա քիչ թե շատ ավելի հանգիստ եք: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, դրա համար էլ ձեր ներաշխարհը հանգիստ է: Միայն թե երբեմն այնպիսի զգացողություն ունեք, թե ձեզ ինչ-որ բան է պակասում, իսկ դա այն պատճառով, որ դուք դուրս չեք գալիս ձեր հարմարավետության զոնայից: Իհարկե, հանգիստը լավ բան է, բայց չափից դուրս հանգիստը երբեմն կարող է ձեր դեմ խաղալ:

Երկու փոքրիկ թռչուն

Եթե սկզբում տեսել եք երկու փոքրիկ թռչուն, ուրեմն` ներկա պահին ձեր կյանքում սերն ու հարաբերություններն ամենակարևոր և առաջնային տեղն են զբաղեցնում: Եվ խոսքը միայն սիրային հարաբերությունների մասին չէ, այլ ընդհանրապես` ընտանիքի, ընկերների, մտերիմների: