Ռուս բլոգերը մանրադրամներով լի տաշտով եկել էր առևտրի կենտրոն՝ iPhone XS գնելու համար (Photo)


01:12 , 15 նոյեմբեր, 2018

Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում հետաքրքիր դեպք է եղել։ Ռուս բլոգերն իր ընկերոջ հետ 340 կգ կշռով տաշտ է բերել, որն ամբողջությամբ լցված է եղել մանրադրամով։ Նա այդ գումարով որոշել է iPhone XS գնել, որի արժեքը 100990 ռուբլի է եղել։ Մանրադրամը հաշվելու համար 2 ժամ է պահանջվել, որից հետո բլոգերը գնել է իր այդքան բաղձալի հեռախոսը և հեռացել՝ իր հետ տանելով նաև տաշտը, որի մեջ մի քանի մանրադրամ էր մնացել։