Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ


20:30 , 14 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է» ասաց Սմբատյանը: