Հանցագործության մեջ կասկածվողը հեռակա կարգով ջնջել է ոստիկանության կողմից բռնագրավված iPhone-ի պարունակությունը


22:00 , 14 նոյեմբեր, 2018

Նյու Յորքի բնակչուհի 24-ամյա Ջուել Գրանտին կդատեն հետաքննությանը խոչընդոտելու համար։ Աղջիկը կասկածվում է իր iPhone-ից ապացույցները վերացնելու մեջ՝ գրում է Daily Gazette-ը։

Հետաքննության վարկածի համաձայն՝ աղջիկը առցանց ծառայության միջոցով արգելափակել և հեռացրել է իր հեռախոսի միջից տվյալները։ Այդ պահին նրա հեռախոսը գտնվել է ոստիկանների մոտ․ նրանք կամեցել են ջարդել հեռախոսը և վերցնել տվյալները։ Ջոուելը կասկածվում է հանցագործությանը մասնակից լինելու մեջ։ Նա իբր թաքցրել է իր ծանոթի ատրճանակը, որը հետո գործածվել է հանցագործության նպատակով։