Մոնիկա Լևինսկին փորձել է ևս մեկ անգամ ներողություն խնդրել Հիլարի Քլինթոնից


20:20 , 14 նոյեմբեր, 2018

Մոնիկա Լևինսկին, որը ԱՄՆ նախկի նախագահ Բիլ Քլինթոնի հետ սեռական կապի պատճառով սկանդալի մասնակից է դարձել, հայտարարել է, որ կարող էր ներողություն խնդրել Հիլարի Քլինթոնից: Այս մասին նա հայտարարել է Vanity Fair պարբերականի հետ հարցազրույցում:

Լևինսկին հիշեցրել է, որ սկանդալից հետո իր առաջին հրապարակավ հայտարարությունը ներողությունն էր Չելսիից և Հիլարի Քլինթոնից:

«Եթե այսօր ես անձամբ հանդիպեի Հիլարի Քլինթոնին, ես կհավաքեի անհրաժեշտ ուժերս, որպեսզի ևս մեկ անգամ անկեղծորեն ասեի նրան`ես շատ եմ ցավում»,-հայտարարել է Լևինսկին: